4237 դիտում

Աջ ղեկով մեքենաների ներմուծումն արգելող նախագիծը հաստատվել է


Լուսանկարը` novosti.kg


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել ապրիլի 1-ից աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն ու հաշվառումն արգելող նախագծին:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ ՀՀ ճանապարհներին սահմանված է տրանսպորտային միջոցների աջակողմյան երթեւեկություն, եւ աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների շահագործումը երթեւեկության համար վտանգ է ներկայացնում՝ պարունակելով ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման ռիսկեր:


Նախարարն ընդգծել է, որ նշված սահմանափակումը չի տարածվելու մինչեւ 2018թ. ապրիլի 1-ը ներմուծված աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների սեփականատերերի սեփականության իրավունքի վրա, եւ վերջիններս կարող են ազատ շահագործել, հաշվառել եւ վերահաշվառել սեփականության իրավունքով իրենց պատկանող աջ ղեկով մեքենաները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am