«Լիդիան Արմենիա»-ի աջակցությամբ Գնդեվազում կոոպերատիվ է հիմնվել - Mediamax.am

7039 դիտում

«Լիդիան Արմենիա»-ի աջակցությամբ Գնդեվազում կոոպերատիվ է հիմնվել


Լուսանկարը` «Առատ զամբյուղ»

Լուսանկարը` «Առատ զամբյուղ»

Լուսանկարը` «Առատ զամբյուղ»

Լուսանկարը` «Առատ զամբյուղ»

Լուսանկարը` «Առատ զամբյուղ»

Լուսանկարը` «Առատ զամբյուղ»


Երեւան: Մեդիամաքս: «Լիդիան Արմենիա»-ի ֆինանսական աջակցությամբ Վայոց ձորի Գնդեվազ համայնքում պաշտոնապես բացվել է «Առատ զամբյուղ» գյուղատնտեսական սպառողական կոոպերատիվը:

Կոոպերատիվն ընդգրկում է անդամներ հարակից Ջերմուկ, Գորայք եւ Սարավան համայնքներից: 2017-ն այն ամփոփել իր առաջին քայլերի կարեւոր հավաստմամբ՝ կոոպերատիվի գրանցումով, ամանորյա տոնավաճառին արտադրանքի շնորհանդեսով եւ բացման պաշտոնական արարողությամբ:

 

«Առատ զամբյուղը» Վայոց ձորի մարզի անարատ բարիքները ներկայացնում է հայաստանյան շուկային եւ արդեն քայլեր են արվել նաեւ արտերկրում նոր գործընկերներ ձեռք բերելու ուղղությամբ։ 2018թ. նորաստեղծ ընկերությունն արդեն կսկսի արտահանել «Առատ զամբյուղի» տեսականին՝ մոտ տասնյակի հասնող էկոլոգիապես մաքուր սննդամթերքները՝ չորամրգեր, ընդեղեն, խոտաբույսեր եւ ալպիական թուրմախոտեր ու թեյեր։

 

Կոոպերատիվի նախագահ Սամվել Թորոսյանը հատուկ շնորհակալություն է հայտնել Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագիրն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերությանը, որի սոցիալական ծրագրերի շրջանակում «Առատ զամբյուղը» աջակցություն է ստացել՝ ֆինանսավորման, խորհրդատվության, բիզնեսի կազմակերպման հմտությունների ձեռքբերման առումով։ 

 

Կոոպերատիվի կայացման եւ կարողությունների զարգացման գործում ներդրում են ունեցել նաեւ «Գործընկերություն եւ ուսուցում»/ԳՈՒՄ ՀԿ-ն եւ «Էյջ դի փի» հիմնադրամը: Առաջինն իրականացրել է կոոպերատիվի կազմակերպական կարողությունների զարգացման դասընթացները, կազմակերպել է փորձի փոխանակման այց Լուկաշին՝ ծանոթանալու կոոպերատիվի հաջողված փորձին: «Էյջ դի փի» հիմնադրամն էլ հիմնել եւ վերանորոգել է հավաքման կետ Գնդեվազում, որը նաեւ կօգնի Գորայք, Սարավան եւ Գնդեվազ համայնքներից տրամադրել «Լիդիան»-ի աջակցությամբ աճեցված գյուղատնտեսական բարիքներ եւ նոր մշակաբույսեր՝ աճեցված նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցներում եւ բարձր բերքատվության այգիներում:

 

«Միջոցառման ընթացքում «Առատ զամբյուղ» կոոպերատիվի անդամ Արմինե Գինոսյանը ներկայացրել է «Սոցիալական ձեռնարկատիրության զարգացում» ծրագրի միջոցով ստեղծված տեղի կառույցի ամբողջ ուղին:  Սա նորաստեղծ բիզնեսի հաջողված  պատմություն է, որը կարող է օրինակ հանդիսանալ այլ սկսնակ ձեռներեցների համար։ Ծրագիրը նաեւ հաջողված համագործակցության մոդել է, որտեղ յուրաքանչյուր կողմ իր հստակ առաքելությունն ու դերն  է ունեցել. «Լիդիան Արմենիա»-ն ֆինանսավորել է ծրագիրը, որի տարբեր կոմպոնենտներն իրականացրել են «ԳՈՒՄ» ՀԿ-ն, «Էյջ դի փի» Հիմնադրամը եւ «Զանգակատուն» ՀԿ-ն: Վերջինիս ծրագրի շրջանակում Ջերմուկում գրանցվել է նաեւ նոր՝ «Ապագայի շողեր» ՀԿ-ն, որը Ջերմուկի եւ Կեչուտի դպրոցականներին, ուսուցիչներին եւ ծնողներին սովորեցրել է թափոններից տարբեր աքսեսուարներ պատրաստելու եւ եկամուտ ստանալու հմտություններ: Այս ՀԿ-ի պաշտոնական բացման արարողությունը տեղի է ունեցել 2017թ. սեպտեմբերին»,- ասված է հաղորդագրությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին