Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը 2017 թվականին - Mediamax.am

exclusive
7780 դիտում

Նախարարների օնլայն մեդիա վարկանիշը 2017 թվականին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը 2017 թվականի ընթացքում հետեւել է հայկական օնլայն մեդիայում նախարարների լուսաբանման ընթացքին:

 

Մոտ 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով նախորդ տարվա ընթացքում ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն է՝

 

1. ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյան՝  17 437  հիշատակում:

2. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան ՝ 16 448 հիշատակում:

3. ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան՝  6 808 հիշատակում:

 

Հարկ է նշել, որ Դավիթ Հարությունյանը արդարադատության նախարար է նշանակվել 2017թ. մայիսին՝ այդ պաշտոնում փոխարինելով Արփինե Հովհաննիսյանին:

 

2017թ. ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է՝

 

1. ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյան՝ 2423  հիշատակում:

2. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան՝ 1984 հիշատակում:

3. ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյան՝ 1753 հիշատակում:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը:

 

Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է հաշվետու 12 ամիսներին:

 

 

Նախարար 

 

Դրական

Չեզոք

Բացասական

Վիգեն Սարգսյան

 

2025

2799

269

Էդվարդ Նալբանդյան

 

2895

2057

65

Վահան Մարտիրոսյան

 

945

772

50

Լևոն Մկրտչյան

 

764

819

43

Արմեն Ամիրյան

 

627

939

38

Սուրեն Կարայան

 

854

678

21

Դավիթ Տոնոյան

 

815

722

13

Իգնատի Առաքելյան

 

857

580

61

Արծվիկ Մինասյան

 

492

938

57

Դավիթ Հարությունյան

 

466

881

82

Վարդան Արամյան

 

360

983

28

Լեւոն Ալթունյան

 

555

617

120

Վլադիմիր Գասպարյան

 

187

775

119

Հրանուշ Հակոբյան

 

718

339

16

Դավիթ Լոքյան

 

362

666

10

Արտեմ Ասատրյան

 

364

440

64

Վաչե Գաբրիելյան

 

217

391

15

Աշոտ Մանուկյան

 

369

225

19

Հրաչյա Ռոստոմյան

 

230

224

16

 

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին