Կարեն Կարապետյանը ցավակցել է Էսհաղ Ջահանգիրիին - Mediamax.am

3083 դիտում

Կարեն Կարապետյանը ցավակցել է Էսհաղ Ջահանգիրիին


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրիին՝ Չինաստանի արեւելյան ափերի մերձակայքում իրանական «Սանչի» նավթատարի hրդեհվելու եւ խորտակման կապակցությամբ, որի հետեւանքով զոհվել են նավի անձնակազմի տասնյակ աշխատակիցներ:

«Խոր վշտով տեղեկացա իրանական նավթատարի վրա բռնկված հրդեհի հետեւանքով մի քանի տասնյակ զոհերի ցավալի լուրի մասին:

 

Հայաստանի Հանրապետության կառավարության եւ անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ եւ խնդրում կարեկցանքի եւ սփոփանքի խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մերձավորներին»,- ասված հեռագրում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին