Երեւանը կմասնակցի ԵՄ «Բնակչության պաշտպանության» ֆորումին - Mediamax.am

3239 դիտում

Երեւանը կմասնակցի ԵՄ «Բնակչության պաշտպանության» ֆորումին


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արեւելյան գործընկերության երկկողմ հարաբերությունների ստորաբաժանման ղեկավարի տեղակալ Դիրք Լորենցի գլխավորած պատվիրակությանը:

ԱԻՆ-ում նշել են, որ քննարկվել են բնակչության պաշտպանության եւ պատրաստվածության ոլորտում համագործակցության նոր մեկնարկի եւ ընդլայնման հնարավորությունները:

 

ԵՄ կողմը հաստատել է, որ այս տարի մարտին նախատեսվող «Բնակչության պաշտպանության» եվրոպական ֆորումին Հայաստանը հնարավորություն կունենա ներկայացնել բնակչության պաշտպանության ոլորտում իր առաջնահերթությունները:

 

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ ԱԻ նախարարության կողմից բնակչության պաշտպանության եւ աղետների ռիսկի նվազեցման ոլորտում առաջնահերթությունները հստակ նախանշված են, եւ Եվրամիության կողմից ակնկալվում է օժանդակություն դրանք իրականացնելու ուղիների եւ գործիքակազմի կիրառման, ինչպես նաեւ արդյունաբերական վտանգների տեխնիկական անվտանգության ապահովման գործընթացում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին