Կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն - Mediamax.am

5515 դիտում

Կառավարության նիստերը դռնփակ կանցկացվեն


Լուսանկարը` Մեդիամաքս/Դավիթ Անդրեասյան


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հավանության է արժանացրել «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության նիստերը դռնփակ անցկացնել:

«Աշխարհում բոլոր երկրների կառավարություններն իրենց նիստերը գումարում են դռնփակ եւ միայն այն դեպքում, երբ անհրաժեշտ է հանրությանը տեղեկացնել որոշ հարցերի վերաբերյալ, վարչապետի որոշումով՝ կառավարության նիստերի որոշ մասեր անցկացվում են դռնբաց»,- ասել է արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

 

Նախարարն ընդգծել է, որ «ապահովվելու է կառավարության գործունեության թափանցիկությունը, իսկ վարչապետը պարտավոր է ապահովել կառավարության գործունեության վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը»։

 

Օրենքի նախագիծը կներկայացվի Ազգային ժողովի հաստատմանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին