Արմեն Սարգսյանը հանդիպել է մոսկվաբնակ հայ երիտասարդների հետ - Mediamax.am

5778 դիտում

Արմեն Սարգսյանը հանդիպել է մոսկվաբնակ հայ երիտասարդների հետ



Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ՀՀ նախագահի թեկնածու առաջարկված Արմեն Սարգսյանն ու ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը հանդիպել են Մոսկվայի բուհերի հայ ուսանողների հետ:

ՌԴ-ում ՀՀ դեսպանության հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը կարեւորել է երիտասարդների մասնակցությունը Հայաստանի հասարակա-քաղաքական, տնտեսական, գիտական եւ մշակութային կյանքում, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե ինչպիսին է Հայաստանի ապագայի վերաբերյալ նրանց տեսլականը: 

 

Բուհերի ուսանողները շնորհակալություն են հայտնել Արմեն Սարգսյանին անմիջական զրույցի եւ բաց երկխոսության համար։

 

Արմեն Սարգսյանը խոստացել է շարունակել նման հանդիպումների շարքը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին