Gehl Architects-ը կներկայացնի «Քաղաքներ մարդկանց համար» կոնցեպտը - Mediamax.am

2801 դիտում

Gehl Architects-ը կներկայացնի «Քաղաքներ մարդկանց համար» կոնցեպտը


Լուսանկարը` https://danish.tm


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 6-ից 8-ը Երեւան կայցելեն դանիական Gehl Architects ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Հենրիեթ Վամբերգն ու ծրագրերի տնօրեն Օլա Գուստաֆսոնը:

Դանիացի մասնագետների այցի նպատակն է տեղում ուսումնասիրել Հայաստանի մայրաքաղաքն ավելի հարմարավետ դարձնելու եւ քաղաքային պլանավորման հնարավորությունները, հաղորդում են Երեւանի քաղաքապետարանից:

 

Փետրվարի 7-ին՝ ժամը 17.30-ին «ԴաբլԹրի բայ Հիլթոն Երեւան սիթի սենթր» հյուրանոցի «Միլանո» դահլիճում Վամբերգն ու Գուստաֆսսոնը հանդես կգան «Քաղաքներ մարդկանց համար» թեմայով  դասախոսությամբ:

 

Դանիացի ճարտարապետ Յան Գեյլի կողմից հիմնադրված Gehl Architects ընկերությունն իրականացրել է Սան Ֆրանցիսկո, Նյու Յորք, Կոպենհագեն, Մոսկվա եւ աշխարհի ավելի քան 20 խոշոր քաղաքների քաղաքային միջավայրի ուղեցույցի կազմման աշխատանքները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին