3181 դիտում

Վարչապետի մոտ քննարկել են խցանումների խնդիրը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ այսօր տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են Երեւան քաղաքում խցանումների նվազեցման, ճանապարհային երթեւեկության արդյունավետ կազմակերպման եւ բեռնաթափման հնարավորությունները:

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը ներկայացրել է վարչապետի հանձնարարականի հիման վրա շահագրգիռ գերատեսչությունների հետ համատեղ մշակված առաջարկությունները, որոնք, մասնավորապես, վերաբերում են Երեւանի ճանապարհային ցանցի թողունակության բարձրացմանը, որոշ հատվածներում ավտոկայանատեղիների սահմանափակմանը:

Ոստիկանապետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը զեկուցել է, որ ՀՀ ճանապարհային ոստիկանությունը շարունակում է երթեւեկության կազմակերպման փոփոխություններ իրականացնել Երեւանի խաչմերուկներում: Որոշ խաչմերուկներում երթեւեկությունը դարձել է շրջանաձեւ, տրանսպորտային միջոցների կուտակումների եւ հապաղումների կանխման, խաչմերուկների արագ բեռնաթափման նպատակով կատարվել են կրկնակի հոծ գծանշման տեղափոխություն, աջ սեկցիայով լուսացույցների աշխատանքային ռեժիմների փոփոխություններ եւ այլն:

Շարունակվում է խաչմերուկների ավտոմատ կառավարման գործընթացը. 50 խաչմերուկ կառավարվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, նախատեսվում է եւս 60 խաչմերուկի կարգավորում:

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ արդյունավետ է թարթող լուսացույցների տեղադրման միջոցով հետիոտնային անցումների ձեւավորումը: Երեւանում 110 կետերում նմանատիպ լուսացույցների տեղադրումը եւս կնպաստի ճանապարհային հոսքերի կարգավորման խնդրի լուծմանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am