ԱԻՆ-ը եւ Save the Children-ը կապահովեն երեխաների անվտանգությունը - Mediamax.am

1899 դիտում

ԱԻՆ-ը եւ Save the Children-ը կապահովեն երեխաների անվտանգությունը


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունն ու «Սեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ» կազմակերպության հայաստանյան գրասենյակն այսօր փոխըմբռնման հուշագիր են ստորագրել:

Փաստաթղթով կողմերը նպատակ ունեն ապահովել երեխաների անվտանգ եւ առողջ կրթական միջավայր:

 

Փոխգործակցության ոլորտները եւ նախատեսվող հիմնական գործողությունները կլինեն աղետների ռիսկերի կառավարման միասնական համակարգի ձեւավորումը, աղետների ռիսկի նվազեցման կրթությունը, արտակարգ իրավիճակներին արձագանքումը եւ փոխօգնությունը, երեխայի իրավունքների պաշտպանությունը։

 

Կողմերը պարտավորվում են կազմակերպել համատեղ դասընթացներ, խորհրդակցություններ, իրականացնել փոխադարձ կարիքներով պայմանավորված ծրագրեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին