Լրացել է Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման մեկ տարին - Mediamax.am

6882 դիտում

Լրացել է Դավիթ Տոնոյանի պաշտոնավարման մեկ տարին


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: Մեկ տարի առաջ, 2017թ. փետրվարի 6-ին ՀՀ նախագահի հրամանագրով Դավիթ Տոնոյանը նշանակվեց Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար:

Ներկայացնելով նորանշանակ նախարարին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ասել էր.

 

«Պարոն Տոնոյանին ճանաչում ենք որպես պարկեշտ, կազմակերպված կառավարիչ եւ հայրենասեր մարդ ու սպա: Կարծում եմ, որ չնայած մեծ պատասխանատվությանը, նրա համար այս պաշտոնում աշխատելը կլինի հեշտ, հաշվի առնելով այն, որ ԱԻՆ-ը  կայացած համակարգ է: Մենք վստահ ենք, որ պարոն Տոնոյանն անձնակազմի օգնությամբ իր առջեւ դրված բոլոր խնդիրները կիրականացնի»:

 

2017թ. սեպտեմբերին՝ փրկարարների մասնագիտական տոնի առիթով Մեդիամաքսին տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանը, մասնավորապես,

ասել էր.

 

«Թող հավակնոտ չհնչի, սակայն մեր ուժեղ կողմերից է վստահության մշակույթի ձեւավորումը մեր ժողովրդի մոտ: Ժողովուրդն այլեւս հավատում է մեզ, հավատում է օգնության 911 հեռախոսահամարին: Պատահական չէ, որ 2017թ. առաջին կիսամյակում 911 ծառայությունում ստացվել է 1 մլն 55 հազարից ավելի ահազանգ, որոնցից ոչ մեկն անպատասխան չի մնացել»: 

Դավիթ Տոնոյան. Մարդիկ հավատում են մեզ

«Ունենք բարձրակարգ, գործիմաց ու նվիրյալ կադրեր բոլոր ոլորտներում: Ունենք եւ որոշ թույլ կադրեր, որոնք արդեն իսկ հասկանում են, որ գործ չունեն մեր բնագավառում: Կադրերի հետ աշխատանքի ամենանպատակային ուղին համակարգի առաջանցիկ բարեփոխումներն են, որը եւ ժամանակի մարտահրավերներով է պայմանավորված, եւ ՀՀ կառավարության հրատապ խնդիրների մաս է», - ասել էր նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին