Դիլիջանում կկայանա Diamond Challenge մրցույթի կիսաեզրափակիչ փուլը - Mediamax.am

6275 դիտում

Դիլիջանում կկայանա Diamond Challenge մրցույթի կիսաեզրափակիչ փուլը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 10-ին Դիլիջանի համայնքային կենտրոնում (ԴՀԿ) տեղի կունենա Diamond Challenge միջազգային մրցույթի կիսաեզրափակիչ փուլը ։

2017 թվականի օգոստոսին ԴՀԿ-ն դարձավ մրցույթի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում եւ սկսեց ուղղորդել երիտասարդներին՝ մշակելու ձեռնարկատիրական ծրագրեր։

 

2018 թ. հունվարի սկզբին 14-18 տարեկան դպրոցականներ Հայաստանի տարբեր մարզերից, այդ թվում նաև UWC Դիլիջան քոլեջից,  ներկայացրել են կիսաեզրափակիչ փուլի մասնակցության հայտերը։

 

Աշխարհի տարբեր երկրներից հարյուրավոր վիրտուալ դատավորներ քսան թիմերից ընտրել են լավագույն տասին՝ գնահատելով, թե որքան իրագործելի, տպավորիչ եւ զարգանալու հեռանկար ունեցող ծրագիր են նրանք ներկայացրել։

 

Լավագույն տասը թիմերը կժամանեն Դիլիջան փետրվարի 10-ին՝ ներկայացնելու իրենց գաղափարները հայ եւ միջազգային փորձագետներից կազմված ժյուրիին։ Հաղթող ճանաչված թիմը կստանա 1 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամական պարգեւ եւ հնարավորություն ԱՄՆ-ի Դելավեր համալսարանում մասնակցելու Youth Entrepreneurship Summit-ին ՝ մրցելով աշխարհի 17 երկրներից եզրափակիչ փուլ անցած թիմերի հետ՝ հավելյալ մրցանակների համար։

 

Թիմերին կողջունեն ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի կինը՝ Լի Քարտերը եւ «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի տնօրեն Րաֆֆի Պաղճեանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին