ՀՀ գիտական ներուժը կօգտագործվի աղետների ռիսկի նվազեցման համար - Mediamax.am

2045 դիտում

ՀՀ գիտական ներուժը կօգտագործվի աղետների ռիսկի նվազեցման համար


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԱԻ նախարարությունում այսօր ստորագրվել է «Գիտատեխնիկական համագործակցության եւ երիտասարդ մասնագետների պատրաստման» մասին փոխըմբռնման հուշագիր։

ԱԻՆ-ում նշել են, որ հուշագիրը ստորագրվել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության, Հայկական սեյսմոլոգիայի եւ Երկրի ֆիզիկայի ասոցիացիայի ու ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի միջեւ:

 

«Ես շատ եմ կարեւորում այս նախաձեռնությունը։ Կարծում եմ, որ մեր գիտական ներուժն ամբողջությամբ հնարավորություն է տալիս մեզ համադրել մեր ջանքերը՝ Հայաստանում աղետների ռիսկերի գնահատման եւ նվազեցման համար»,- ասել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը:

 

Նա կարեւորել է այս գործում միջազգային կազմակերպությունների աջակցության հարցը՝ ինչպես փորձի փոխանակման, այնպես էլ՝ տարբեր ծրագրերի ֆինանսավորման տեսանկյունից:

 

Կողմերը պարտավորություն են ստանձնել նաեւ ստեղծել եւ մշտապես արդիականացնել տվյալների հենքերը՝ կապված վտանգների գնահատման եւ դրանց ռիսկերի նվազեցման հետ, արդիականացնել մշտադիտարկման ցանցերը, աղետների դեպքում օպերատիվ ռեժիմով փոխանակել անհրաժեշտ տվյալները, առանձնակի ուշադրություն դարձնել աղետների ռիսկի գնահատման մեթոդաբանության մշակմանը եւ այլն:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին