Մարզերը միասնական խորհրդանիշեր կունենան - Mediamax.am

1976 դիտում

Մարզերը միասնական խորհրդանիշեր կունենան


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ անհրաժեշտ է Հայաստանի մարզերի եւ համայնքների խորհրդանիշերի մշակման ընդհանուր, միասնական պահանջներ ձեւավորել։

«Իրականում շատ խայտաբղետ պատկեր ունենք»,- ասել է Կարեն Կարապետյանը։ 

 

Կառավարության ղեկավարի խոսքով՝ գործող օրենսդրությամբ սահմանված չէ, որ խորհրդանիշները իրենց կառուցվածքով ու կարգավիճակով համապատասխանեն գործնականում ձեւավորված եւ ընդունված կանոններին։ 

 

«Դրանք ամբողջությամբ թողնված են մարզպետարանի, իսկ համայնքների դեպքում՝ ավագանու հայեցողությանը»,- ասել է վարչապետը։

 

Մշակույթի նախարարին եւ մարզպետներին հանձնարարվել է երկամսյա ժամկետում՝շահագրգիռ մարմինների, ինչպես նաեւ գիտական ու հասարակական կազմակերպությունների հետ համատեղ ուսումնասիրել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել մարզերի եւ քաղաքների խորհրդանիշների, ձեւաթղթերի եւ անհատականացման այլ միջոցներին ներկայացվող ընդհանուր պահանջների սահմանման առաջարկություններ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին