Հրապարակվել է Առաջին Հանրապետությանը նվիրված կոնդակը - Mediamax.am

2618 դիտում

Հրապարակվել է Առաջին Հանրապետությանը նվիրված կոնդակը


Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Հրապարակվել է Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի կոնդակը՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին:

Փետրվարի 8-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Վարդանանց զորավարների տոնը: Վեհափառ Հայրապետի հանդիսապետությամբ՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցվել է Ս. Պատարագ: Այնուհետեւ Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանն ընթերցել է Գարեգին Երկրորդի կոնդակը:

«100-ամյա հոբելյանը հրավեր է մեզ՝ նվիրված մնալու ազգային զարթոնքի մեր իղձերին, հրավեր՝ մեր հայրենի պետականությունը ամուր պահելու եւ հայրենիքով համախմբված մնալու: Նշանակալի այս հոբելյանը նաեւ մի նոր հանգրվան է հավատավոր ոգով ու նվիրյալ գործերով շենացնելու, զորացնելու մեր երկիրն ու ազգային կյանքը, շարունակելու հետեւողական ջանքերը հանուն Արցախի հիմնախնդրի կարգավորման, մեր բանակի հզորացման, որպեսզի խաղաղությունը անվրդով լինի մեր հայրենյաց սահմաններում: 100-ամյա հոբելյանը պատգամն է բերում համազգային միասնության, հայրենիք-սփյուռք կապերի արդյունավորման, մեր Եկեղեցու անդաստանում եւս միասնականության վերահաստատման»,- ասված է կոնդակում:

 

Հայաստանի առաջին Հանրապետության 100-ամյակի առիթով Մայր Աթոռն իրականացնելու է մի շարք միջոցառումներ: Դրանք համակարգելու է այդ նպատակով ստեղծված հատուկ հանձնաժողովը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին