Քուինսի Ջոնսի անկեղծ մտքերը՝ Ջեքսոնի, Բիթլզի եւ Թրամփերի մասին - Mediamax.am

3712 դիտում

Քուինսի Ջոնսի անկեղծ մտքերը՝ Ջեքսոնի, Բիթլզի եւ Թրամփերի մասին


Քուինսի Ջոնսը
Քուինսի Ջոնսը

Լուսանկարը` GQ

Իվանկա Թրամփը
Իվանկա Թրամփը
Մայքլ Ջեքսոնը եւ Քուինսի Ջոնսը
Մայքլ Ջեքսոնը եւ Քուինսի Ջոնսը

Լուսանկարը` Billboard

Քենդրիք Լամարը
Քենդրիք Լամարը

Լուսանկարը` Billboard

Մայքլ Ջեքսոնը եւ Քուինսի Ջոնսը
Մայքլ Ջեքսոնը եւ Քուինսի Ջոնսը
Ռինգո Սթարը
Ռինգո Սթարը

Աշխարհահռչակ երաժիշտ, կոմպոզիտոր եւ պրոդյուսեր Քուինսի Ջոնսը ծավալուն հարցազրույց է տվել Vulture հանդեսին: Զրույցի ընթացքում 84-ամյա երաժշտական լեգենդը անկաշկանդ արտահայտվել է տարբեր թեմաների շուրջ՝ սկսած Մայքլ Ջեքսոնի երաժշտագողությունից, ժամանակակից փոփ երաժշտության խնդիրներից մինչեւ Իվանկա Թրամփի հետ հարաբերություններ՝ չմոռանալով հիշատակել նաեւ վերջինիս հայրիկին: Ներկայացնում ենք այդ հարցազրույցի առավել ուշագրավ հատվածները:

 

Նկատենք, որ բնագրում Քուինսի Ջոնսը շատ հաճախ օգտագործել է motherfucker բառը, որը մենք մի շարք դեպքերում պարզապես բաց ենք թողել, իսկ երբ դա անհնար էր, օգտագործել ենք «շան տղա/շան աղջիկ» եզրույթը:

 

Մայքլ Ջեքսոնի հետ աշխատանքի մասին

 

Չէի ցանկանա այս մասին հրապարակայնորեն խոսել, բայց Մայքլը շատ բաներ է գողացել: Նա շատ երգեր է գողացել: Խոսքը “State of Independence” եւ “Billie Jean” երգերի մասին: Նոթեր կան, չեմ խաբում: Նա անխիղճի մեկն էր:

Մայքլ Ջեքսոնը եւ Քուինսի Ջոնսը Մայքլ Ջեքսոնը եւ Քուինսի Ջոնսը

Լուսանկարը` Billboard

Մայքլ Ջեքսոնի խնդիրների մասին

 

Ինչպիսի՞ տեսք ուներ նա: Նա խնդիրներ ուներ իր արտաքինի հետ: Հայրն ասել էր, որ նա տգեղ է եւ վատ էր վարվել հետը: Էլ ի՞նչ էիք սպասում այդքանից հետո:

 

Առաջին անգամ ռոք լսելու մասին

 

Ռոքը ոչ այլ ինչ է, քան R&B-ն սպիատակամորթների կատարմամբ: Փոլ Մաքարթնիին հանդիպել եմ, երբ նա 21 տարեկան էր:

 

Բիթլզ խմբից առաջին տպավորության մասին

 

Նրանք աշխարհի ամենավատ երաժիշտներն էին: Շան որդիքը նվագել չգիտեին: Փոլը իմ լսած ամենավատ բաս-կիթառարարն էր, իսկ Ռինգո՞ն, էլ չասեմ:

Ռինգո Սթարը Ռինգո Սթարը

 

Հիշում եմ, մի անգամ Ջորջ Մարթինի (Բիթլզի երաժշտական պրոդյոսերը-խմբ.) հետ ստուդիայում էինք, եւ Ռինգոն մոտ 3 ժամ փորձում էր ինչ-որ բան շտկել երգի վրա չորս տակտի հետ կապված եւ ոչ մի կերպ չէր ստացվում: Մենք նրան ասացինք ՝ եղբայր, գարեջուր եւ լայմ վերցրու, մի կտոր խմորեղեն կեր ու մի քիչ հանգստացիր: Նա այդպես էլ արեց: Կանչեցինք Ռոնի Ուարելին, նա հարվածային գործիքների ջազային վարպետ էր: Ռոնին եկավ եւ 15 րոպեում հարցը լուծեց: Ռինգոն վերադարձավ եւ ասում է՝ Ջորջ, մի անգամ էլ կնվագե՞ս: Երբ Ջորջը նվագեց , Ռինգոն ասում է՝ ոնց-որ վատ չէ, հա՞: Ես էլ ասում եմ՝  վատ չէ, շան տղա, որովհետեւ այդ դու չես: Չնայած, հոյակապ տղա էր Ռինգոն:

 

Իվանկա Թրամփին ժամադրելու մասին

 

Այո, սըր, 12 տարի առաջ էր դա: Թոմի Հիլֆիգերը, ով աշխատում էր աղջկաս՝ Քիդադայի հետ, մի օր ասում է՝ Իվանկան ուզում է քեզ հետ ընթրել: Ես էլ ասում եմ՝ խնդիր չկա, շան աղջիկը լավիկն է: Հա, ինչ խոսք, նա հիասքանչ ոտքեր ունի, բայց սխալ հայր:

Իվանկա Թրամփը Իվանկա Թրամփը

 

Ժամանակակից փոփ երաժշտության մեջ նորարարությունների մասին

 

Հիմա երգը պարզապես բիթ է ու ռիթմ: Ի՞նչ ունեմ դրանից սովորելու: Երգ չկա: Երգը ուժ է, իսկ երգիչը մեսիջ փոխանցողը: Աշխարհի ամենահանճարեղ երգիչն անգամ չի կարող փրկել վատ երգը: Ես դեռ 50 տարի առաջ եմ իմացել այդ, եւ դա այն միակ հանճարեղ դասն է, որ սովորել եմ որպես պրոդյուսեր: Եթե լավ երգ չունես, կապ չունի, թե ինչով այն կպարուրես:

 

Այն մասին, թե ով է հիմա լավ գործեր թողարկում

 

Բրունո Մարսը, Չենս դը Րեփեր, Քենդրիք Լամարը: Ինձ դուր է գալիս Քենդրիքի միտքը: Նա պարզ է, վեր-վեր չի թռչում:

Քենդրիք Լամարը Քենդրիք Լամարը

Լուսանկարը` Billboard

Չենսը նույնպես: Էդ Շիրանի ձայնագրություններն են հիանալի: Կամ Սեմ Սմիթը, նա բացահայտ ասում է, որ գեյ է: Դա ինձ դուր է գալիս: Իսկ Մարկ Ռոնսոնը լավ գիտի, թե ինչ է նշանակում լավ պրոդյուսինգ անել:

 

Պատրաստել է Մարիամ Մանոյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին