Կարեն Կարապետյանը խոսել է առաջիկա 4 տարվա անելիքների մասին - Mediamax.am

4593 դիտում

Կարեն Կարապետյանը խոսել է առաջիկա 4 տարվա անելիքների մասին


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է ընթացիկ տարվա կարեւորության մասին:

«2018 թվականը շատ կարեւոր է: Մակրո առումով, մեր կառավարության առջեւ ի՞նչ խնդիրներ են կանգնած. մենք 2018, 2019, 2020, 2021 թվականներին ունենալու ենք տնտեսական հաջողություններ, որոնք մեզ հիմք եւ իրավունք են տալու մեր երկրում կատարել երկարատեւ, ֆունդամենտալ ռեֆորմներ, որոնք ունեն երկար հորիզոն եւ ստեղծում են հաստատուն աճի հիմք», - ասել է վարչապետը՝ փետրվարի 9-ին արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ:    

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին