Ռուբեն Վարդանյան. «Ավրորա»-ի ընդլայնումը նոր պահանջներ է դնում - Mediamax.am

9450 դիտում

Ռուբեն Վարդանյան. «Ավրորա»-ի ընդլայնումը նոր պահանջներ է դնում


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` «Ավրորա»


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» միջազգային մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն ասել է, որ «Ավրորա»-ն համաշխարհային ընդգրկում է ստանում:

«Ավրորա»-ի ընդլայնումը նոր պահանջներ ու փոփոխություններ է բերում, ասել է Վարդանյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Պոստ ֆակտում» հաղորդմանը տված հարցազրույցում:

«Մենք սկսել ենք ոչ թե մրցանակից, այլ փրկվածների եւ փրկողների պատմություններ հավաքելուց», - հիշեցրել է Ռուբեն Վարդանյանը: Նա նկատել է, որ թեեւ «Ավրորա»-ն ամեն տարի մրցանակ է շնորհում, «սա մրցույթ չէ», որտեղ լինում են հաղթողներ եւ պարտվողներ:

 

«Երբ սկսում էինք այս ծրագիրը, անհանգստություն ունեինք, որ հնարավոր է առաջին տարում ստանանք վերջին 30 տարվա բոլոր պատմությունները, եւ հաջորդ տարի կրկնություն լինի, կամ մյուս ծայրահեղությունը, որ թեկնածուները կլինեն նույն տարածաշրջանից:  Սակայն ամեն տարի մենք տեսնում ենք պատմությունների եւ հերոսների թվի աճ: Նոր պատմություններ ենք ստանում մարդկանց մասին, որոնց մասին ոչինչ չգիտեինք: Աճում է նաեւ երկրների քանակը: Այս տարի առաջադրվել են 509 թեկնածուներ՝ 115 երկրից, եւ սրանք ֆանտաստիկ թվեր են»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Ռուբեն Վարդանյանը խոսել է նաեւ «Ավրորայի» ընտրող հանձնաժողովի կազմի ընդլայնման մասին՝ 2017 թվականին նրա անդամներ դարձան Սամանտա Պաուէրը, Լորդ Արա Դարզին, Բեռնար Կուշները:

 

«Կարող ենք առանց ավելորդ համեստության փաստել, որ աննախադեպ կազմով ընտրող հանձնաժողով ունենք: Հաճելի է, որ այդքան ճանաչված մարդիկ միանում են այս մարդասիրական շարժմանը», - ասել է նա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին