Սեյսմոլոգիայում հայ-ֆրանսիական կապերը կընդլայնվեն - Mediamax.am

2467 դիտում

Սեյսմոլոգիայում հայ-ֆրանսիական կապերը կընդլայնվեն


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթին եւ Ատոմային եւ այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի (CEA) Շրջակա միջավայրի վերլուծության եւ վերահսկման դեպարտամենտի (DASE) ղեկավար Բենեդիկտ Գիլպարտի ղեկավարած պատվիրակությանը:

ԱԻՆ-ից հայտնում են, որ հանդիպմանը նախարարն առաջարկել է ընդլայնել հայ-ֆրանսիական համագործակցությունը սեյսմոլոգիայում վաղ ազդարարման եւ ռիսկի նվազեցման ուղղությամբ:

 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել մասնագետների վերապատրաստման եւ փորձի փոխանակման գործընթացը:

 

Հայ-ֆրանսիական համագործակցությունը սեյսմոլոգիական ոլորտում մեկնարկել է 2007-ին, իսկ 2011-ին Ատոմային եւ այլընտրանքային էներգիայի կոմիսարիատի հետ ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր, որը շարունակվելու է մինչեւ 2021-ը:

 

Համատեղ աշխատանքների արդյունքում ընդլայնվել է ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմիկ ցանցը։ Անցյալ տարվա ընթացքում  նվիրաբերվել է 6 սեյսմոմետր եւ 6 աքսերելոմետր, որոնցով իրականցվում է երկրաշարժերի գրանցում եւ ֆիքսվում են գրունտային շարժերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին