Photobookfest 2018-ն ազդարարում է Գրքի մակետների մրցույթի մեկնարկը - Mediamax.am

3279 դիտում

Photobookfest 2018-ն ազդարարում է Գրքի մակետների մրցույթի մեկնարկը


Լուսանկարը` Վաղինակ Ղազարյան/Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Photobookfest 2018-ն ազդարարում է Գրքի մակետների մրցույթի մեկնարկը:

Մրցույթի նպատակն է աջակցել երիտասարդ լուսանկարիչներին Ռուսաստանից, Ուկրաինայից, Վրաստանից եւ ԱՊՀ երկրներից, այդ թվում՝ Հայաստանից:

 

Հայտերն ընդունվում են մինչեւ 2018թ. ապրիլի 15-ը:

 

Մրցույթին ընդունվում են ֆոտոգրքերի միայն թղթե մակետները, որոնք պետք է պատրաստված լինեն ինքնուրույն, այսինքն՝ առանց հրատարակչության մասնակցության: Մակետների տպաքանակը չպետք է գերազանցի 30 օրինակը եւ չունենա ISBN համար:

 

Գլխավոր մրցանակը գրքի հրատարակումն է:

 

Մրցույթի պաշտոնական կայքում կարելի է ծանոթանալ պայմաններին եւ ներբեռնել հայտանմուշը:

 

«Ֆոտոգիրքը դառնում է հեղինակային գաղափարների իրագործման իրական եւ հասանելի ձեւ, հատկապես Ռուսաստանում եւ արտերկրում, որտեղ արվեստի շուկայի բացակայության եւ համեմատաբար քիչ թվով լուսանկարչական հաստատությունների պայմաններում լուսանկարների հետ աշխատող հեղինակները հայտնվում են ստեղծագործական դժվարին պայմաններում, ինչը խոչընդոտում է առողջ մրցակցության զարգացումը»,- նշում են մրցույթի կազմակերպիչները:

 

Հաղթողին կընտրի միջազգային ժյուրին, իսկ եզրափակիչ փուլ անցած մասնակիցների աշխատանքները կներկայացվեն Photobookfest 2018 ակտուալ լուսանկարների փառատոնում:

 

Այս տարի փառատոնը երկրորդ անգամ անցկացվում է Մոսկվայում եւ կհամախմբի լուսանկարչության ու գրքի դիզայնի մասնագետներին ամբողջ աշխարհից: Այն կմեկնարկի ապրիլի 19-ին եւ կշարունակվի մինչեւ մայիսի 13-ը:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին