ԱԻՆ գույքը համալրվել է վթարափրկարարական ամենագնացներով - Mediamax.am

1684 դիտում

ԱԻՆ գույքը համալրվել է վթարափրկարարական ամենագնացներով


Լուսանկարը` ՀՀ ԱԻՆ մաուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների փոխնախարար Էնրիկո Ապրիամովն այսօր ներկա է գտնվել Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնում ռուսական փրկարարական գույքի 2017թ. պլանով նախատեսված վերջին խմբաքանակի հանձնման արարողությանը:

ԱԻՆ-ում նշել են, որ խմբաքանակը ներառում է 2 միավոր «ԿԱՄԱԶ» մակնիշի АСА 20 վթարափրկարարական մեքենա եւ 20 միավոր անկարգել:

 

«ԿԱՄԱԶ» մակնիշի վթարափրկարարական մեքենաներն ունեն 6x6 քարշակային համակարգ, օժտված են բարձրանցանելիությամբ եւ կարող են աշխատել դժվար անցանելի լեռնային գոտիներում:

 

Դրանք կահավորված են նաեւ ճանապարհատրանսպորտային պատահարներին եւ կենցաղային կանչերին արձագանքելու համար անհրաժեշտ փրկարարական տեխնիկայով ու սարքավորումներով:

 

2017թ. Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնին տրամադրվել է $ 16 մլն-ին համարժեք աջակցություն:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին