Աշտարակ-Թալին ավտոճանապարհի երթեւեկությունը կփոխվի - Mediamax.am

3393 դիտում

Աշտարակ-Թալին ավտոճանապարհի երթեւեկությունը կփոխվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 2-ի Աշտարակ-Թալին ճանապարհի 51 500-56 500 կմ հատվածում փետրվարի 14-ից կկատարվի երթեւեկության փոփոխություն։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունում նշել են, որ աջակողմյան երթեւեկելի գոտու ասֆալտե ծածկույթով ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների պատճառով ճանապարհի այդ հատվածը ժամանակավորապես կփակվի։

 

Տրանսպորտային միջոցների երթեւեկը նշված հատվածում կկազմակերպվի ձախակողմյան երթեւեկելի գոտու արդեն վերակառուցված բետոնապատ ճանապարհով։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին