Բժշկասոցիալական փորձաքննությունը «խաղի նոր կանոններ» կունենա - Mediamax.am

1434 դիտում

Բժշկասոցիալական փորձաքննությունը «խաղի նոր կանոններ» կունենա


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ բժշկական սոցիալական փորձաքննություն կատարող հանձնաժողովների արդյունավետությունը անբավարար է։

Նրա խոսքով՝ դրանց գործունեության մեջ նվազագույնի հասցված չեն սուբյեկտիվ գործոնների ազդեցությունը, հաշմանդամության կարգի տրամադրման ընթացակարգը պարզ եւ կանխատեսելի չէ։

 

«Լիարժեք չէ հաշմանդամության ճանաչման գործընթացի կազմակերպման եւ մոնիթորինգային համակարգը»,- հավելել է վարչապետը։

 

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի եւ առողջապահության նախարարներին հանձնարարվել է մեկամսյա ժամկետում համատեղ մշակել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել՝ բժշկասոցիալական փորձաքննության ոլորտի որակապես փոփոխմանն ուղղված առաջարկություններ: Դրանցում անդրադարձ է կատարվելու փորձաքննությունների կազմակերպման ընթացակարգերի, մոնիթորինգային համակարգի եւ բժիշկ-փորձագետին ներկայացվող պահանջների վերանայմանը, ինչպես նաեւ գործընթացի թվայնացման եւ էլեկտրոնային առողջապահության համակարգին համակցման հարցերին:

 

«Այս առաջարկը որակապես փոխելու է ոլորտը, այնպես որ՝ մեկամսյա ժամկետում մենք վստահ ենք, որ կստանանք խաղի նոր կանոններ»,- ասել է Կարեն Կարապետյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին