Համակարգը համարձակ մտածող մարդկանց կարիք ունի, ասել է վարչապետը - Mediamax.am

2474 դիտում

Համակարգը համարձակ մտածող մարդկանց կարիք ունի, ասել է վարչապետը


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է YES Armenia ծրագրի երիտասարդ փորձագետներին, ովքեր ներգրավված են պետական նախարարությունների եւ այլ պետական գերատեսչությունների տարբեր նախագծերում:

Եվրամիության գործընկերների եւ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի համատեղ Yes Armenia ծրագրով պետական կառավարման ոլորտ է ներգրավվել 20 հայ երիտասարդ մասնագետների Հայաստանից եւ Սփյուռքից, ովքեր ընտրվել են ավելի քան 300 դիմորդների միջից:

 

«Ձեր մուտքով պետական կառավարման համակարգ ակնկալում եմ որոշակի թարմացում: Կառավարման համակարգն ազատ, խիզախ, համարձակ մտածող, էներգիայով լի եւ կարծրատիպերից դուրս մտածող մարդկանց կարիք ունի», - ասել է վարչապետը:

 

Նա հույս է հայտնել, որ ծրագրի ավարտից հետո մասնակիցներից շատերը կցանկանան շարունակել գործունեությունը պետական համակարգում:

 

«Դուք ֆանտաստիկ հնարավորություն ունեք՝ կառավարելու մեծ համակարգեր: Կարծում եմ՝ մասշտաբային գործ կառավարելը, դրան մասնակցելը մեծ ամբիցիա է: Եթե դրան գումարենք նաեւ այն, որ դուք մասնակցում եք ձեր երկրի կառավարմանը, ապա ավելի մեծ մոտիվացիա հնարավոր չէ պատկերացնել»,- ասել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին