Գիրք նվիրելու օրը բարի ավանդույթ է, ասել է նախագահը - Mediamax.am

2400 դիտում

Գիրք նվիրելու օրը բարի ավանդույթ է, ասել է նախագահը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Գիրք նվիրելու օրվա կապակցությամբ այսօր այցելել է «Բուկինիստ» գրախանութ:

Նախագահն այստեղ հանդիպում է ունեցել «Էդիթ Պրինտ», «Զանգակ», «Անտարես» հրատարակչությունների ղեկավարների եւ «Բուկինիստ»-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանի հետ:

 

Քննարկվել են գրքի տպագրության եւ վաճառքի, ընթերցանության խրախուսման նպատակով պետության եւ մասնավոր հատվածի համագործակցության արդյունքում իրականացված աշխատանքներն ու հետագա ծրագրերը:

 

Հրատարակիչներն առաջարկություններ են ներկայացրել, որոնք նախագահը խոստացել է քննարկել եւ փորձել գտնել ոլորտին օգտակար լինելու նոր հնարավորություններ:

 

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ անցած տարիների ընթացքում հասարակության մեջ ձեւավորված բարի ավանդույթը՝ Գիրք նվիրելու օրը, մեծ պոետի՝ Հովհաննես Թումանյանի ծնունդը նշելու ամենալավ ձեւերից մեկն է:

Ամենայն հայոց որբերի հայրիկ Թումանյանը

Օրվա խորհրդի կապակցությամբ նախագահը նվիրել է բրիտանացի պատմաբան Նիալ Ֆերգյուսոնի հեղինակած «Քաղաքակրթություն. ինչով է տարբերվում Արեւմուտքը մնացած աշխարհից» գիրքը:

 

«Բուկինիստ»-ի տնօրենը նախագահին ներկայացրել է գրավաճառ ցանցի գործունեության արդյունքում վերջին տարիներին արձանագրված հաջողությունները, ցանցի ընդլայնման եւ հատկապես մարզերում գրախանութների հիմնման ուղղությամբ իրականացվելիք առաջիկա ծրագրերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին