«Երեւան. XX դար»-ը՝ նվեր «Լավաշ»-ի եւ «Պանդոկ Երեւան»-ի հյուրերին - Mediamax.am

6046 դիտում

«Երեւան. XX դար»-ը՝ նվեր «Լավաշ»-ի եւ «Պանդոկ Երեւան»-ի հյուրերին


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Գիրք նվիրելու օրը՝ փետրվարի 19-ին, «Լավաշ» ռեստորանի եւ «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի «Տերյան» մասնաճյուղի այցելուները հաճելի անակնկալ են ստացել` «Երեւան. XX դար» գրքի երկրորդ հրատարակությունը, որը Մեդիամաքսի եւ «Երեմյան Փրոջեքթս» կազմակերպության համագործակցության արդյունքն է:

«Լավաշ» ռեստորանի եւ «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի «Տերյան» մասնաճյուղի այցելուներին անակնկալը շատ է ուրախացել:

 

«Գիտեինք, որ Հովհաննես Թումանյանի ծննդյան տոնն է եւ Գիրք նվիրելու օրը: Այս անակնկալը շատ հաճելի էր, քանի որ լավագույն նվերը, որ կարող էինք ստանալ, գիրքն է: Շատ ուրախացրեց հատկապես այն, որ գիրքը մեր սիրելի Երեւանի մասին է»,- ասել է այցելու Գոհար Նազարյանը:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երեմյան Փրոջեքթս»-ի Հանրային կապերի եւ մարքեթինգի բաժնի ղեկավար Անահիտ Գեւորգյանն ասել է, որ օրը շատ խորհրդանշական է եւ տոնին չմիանալը սխալ կլիներ:

 

«Մեր օրացույցում վերջին տարիներին հայտնված հաճելի տոն է, որին սիրով միացել ենք: Սա լավ առիթ է նաեւ եւս մեկ անգամ հիշեցնելու «Երեւան. XX դար» գրքի մասին, որտեղ շատ հետաքրքիր պատմություններ եւ նյութեր են հավաքված Երեւանի կարեւոր նշանակություն ունեցող տարածքների վերաբերյալ: Շատ խորհրդանշական է, հատկապես, որ գիրքը նվիրում ենք «Պանդոկ Երեւան» ռեստորանների ցանցի «Տերյան» մասնաճյուղի այցելուներին, քանի որ այդ շենքի տարածքի մասին պատմող բաժին կա գրքում եւ այդտեղ է ամիսներ առաջ տեղի ունեցել շնորհանդեսը»,- ասել է Անահիտ Գեւորգյանը:

Գրքերի պալատ` կենդանի պատմություն

«Բնիկ երեւանցի եմ եւ շատ հաճելի էր իմ քաղաքի մասին պատմող գիրք նվեր ստանալ: Հետաքրքիր է՝ ինձ համար անհայտ պատմություններ կգտնե՞մ գրքում: Անպայման կկարդամ»,- ասել է այցելու Համազասպ Դովլաթյանը: 

Լուսանկարը` Մեդիամաքս

«Երեւան. XX դար» գիրքը վաճառվում է «Լավաշ» ռեստորանում, «Բուկինիստ» գրախանութների ցանցում, «Նոյյան Տապան գրախանութում»:

 

Գրքի վաճառքից գոյացած ողջ հասույթն օգտագործվելու է Երեւանում որեւէ լավ նախագիծ իրագործելու նպատակով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին