Գերագույն հոգեւոր խորհուրդը կքննարկի Պոլսո պատրիարքանի խնդիրը - Mediamax.am

2351 դիտում

Գերագույն հոգեւոր խորհուրդը կքննարկի Պոլսո պատրիարքանի խնդիրը


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, սկսվել է Գերագույն հոգեւոր խորհրդի ժողովը ընդլայնված կազմով:

Մայր Աթոռից հայտնում են, որ ժողովում «քննարկվելու են Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքությանն առնչվող խնդիրներ»:

 

Օրակարգում են նաեւ «Հայ Եկեղեցու կառավարման արդյունավետության, Հայաստանի առաջին Հանրապետության եւ մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձի տոնախմբման, երիտասարդների շրջանում քարոզչական առաքելության զորացման մասին նյութեր»։

Լուսանկարը` Մայր Աթոռի տեղեկատվական համակարգ

Քառօրյա ժողովին կներկայացվի նաեւ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի ու թեմերի 2017 թ. գործունեության տեղեկագիրը:

Մեդիամաքսը նշում է, որ մոտ երկու շաբաթ առաջ Ստամբուլի նահանգապետարանը հայտարարեց, որ Պոլսո Հայոց պատրիարքականի փոխանորդ է ճանաչում արքեպիսկոպոս Արամ Աթեշյանին, ինչից հետո 2017 թվականին պատրիարքի տեղապահ ընտրված արքեպիսկոպոս Գարեգին Բեկչյանը հեռացավ Ստամբուլից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին