Նախագահը հանդիպել է Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին - Mediamax.am

2603 դիտում

Նախագահը հանդիպել է Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու Գերագույն հոգեւոր խորհրդի անդամներին:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են համազգային հարցեր, այդ թվում՝ Առաջին Հանրապետության եւ Մայիսյան հերոսամարտերի 100-րդ տարեդարձին նվիրված միջոցառումների հետ կապված:

 

«Հայ Առաքելական Եկեղեցին անփոխարինելի վաստակ է ունեցել մեր ժողովրդի կյանքի բոլոր բնագավառներում: Վստահ եմ՝ դուք տեսնում եք, որ աշխարհը շատ արագ է զարգանում, եւ այդ ընթացքում մարտահրավերների հետ միասին նաեւ հնարավորություններ են ստեղծվում: Որպեսզի մենք այդ հնարավորությունները կարողանանք ի շահ մեր պետության եւ ժողովրդի գործադրել, պետք է կարողանանք դիմակայել մարտահրավերներին: Վստահ եմ, որ ձեր կողմից արվող քայլերը նաեւ հենց դրան են ուղղված»,- ասել է նախագահը:

 

Ամենայն Հայոց Կաթողիկոսը ներկայացրել է ընդլայնված կազմով այս տարի գումարվող Գերագույն հոգեւոր խորհրդի առաջին նիստի օրակարգի շրջանակներում քննարկվելիք հարցերը:

 

«Գիտեք, որ այսօր մեր առջեւ դրված, մեր ժողովրդին հուզող խնդիրներից են Պոլսո Հայոց Պատրիարքության մեջ տեղի ունեցող իրադարձությունները, ստեղծված իրավիճակը, որը առաջնահերթորեն մեր Գերագույն հոգեւոր խորհրդի օրակարգի հարց է: Ինչպես գիտեք, ձեռնամուխ ենք եղել Գերագույն հոգեւոր խորհրդի հետ միասին կանոնակարգելու մեր եկեղեցական կյանքը, նրա կառավարման մարմինների գործունեությունը»,- ասել է Վեհափառ Հայրապետը:

 

Նա հայտնել է, որ Գերագույն հոգեւոր խորհուրդ որոշել է 2018թ.-ը հռչակել երիտասարդության տարի, եւ հուլիսի 5-8-ը թեմերից ուխտավոր երիտասարդներ կհույրընկալվեն Հայաստանում: 

 

Նախագահը ազգային եւ հոգեւոր արժեքների պահպանման եւ զարգացման գործում ներդրած ավանդի համար պետական բարձր պարգեւներ է հանձնել Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանին, ԱՄՆ Հայոց Արեւմտյան թեմի առաջնորդ Տեր Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանին եւ ԱՄՆ Հայոց Արեւելյան թեմի առաջնորդ Տեր Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանին:

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին