Նյու Յորքում տեղի կունենա Aurora Dialogues քննարկումը - Mediamax.am

4297 դիտում

Նյու Յորքում տեղի կունենա Aurora Dialogues քննարկումը


Լուսանկարը` Aurora


Երեւան: Մեդիամաքս: 2018թ. մարտի 1-ին Նյու Յորքում տեղի կունենա հերթական Aurora Dialogues քննարկումը՝ Սեպտեմբերի 11-ի ազգային հուշահամալիր-թանգարանի հետ համագործակցությամբ։

Այն  հաջորդում է Բեռլինի Aurora Dialogues քննարկումներին, որն իրականացվել էր «Ռոբերտ Բոշ» հիմնադրամի հետ գործընկերությամբ։

2017 թվականի դեկտեմբերին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն եւ մրցանակի երեք այլ հավակնորդներ մասնակցեցին Բեռլինի Aurora Dialogues քննարկումներին։ 2018թ. մարտին «Ավրորա» մրցանակի դափնեկիր բժիշկ Թոմ Քաթինան մրցանակի երեք հավակնորդների եւ Մարգարիտ Բարանկիցների հետ միասին կմասնակցեն Նյու Յորքի քննարկումներին։

 

Նյու Յորքից հետո Aurora Dialogues քննարկումները կշարունակեն իրենց ուղին աշխարհով մեկ՝ ներառելով Մոսկվան, Լոնդոնը, Բուենոս Այրեսը, Լոս Անջելեսը, Բեյրութը եւ համաշխարհային այլ կենտրոններ։

«Իր գործունեության երրորդ տարում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը վերափոխում է հայկական փորձառությունը համաշխարհային շարժման, որը կոչված է մեզնից յուրաքանչյուրին ոգեշնչելու գործի՝ հանուն մարդկության եւ մարդկային կյանքի։ «Ավրորայի» հերոսներին հրավիրելով աշխարհի տարբեր հարթակներ՝ ականատես ենք դառնում, թե ինչ ազդեցություն են նրանք գործում ինչպես մարդասիրական համայնքի այլ անդամների, այնպես էլ ուսանողների, ուսուցիչների եւ լրատվամիջոցների ներկայացուցիչների վրա»,– ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը։

«Հայերն այսօր, ինչպես եւ նրանք, ովքեր գալու են մեզնից հետո, հնարավորություն ունեն արտահայտելու իրենց երախտագիությունը՝ գործնական քայլերի դիմելով եւ փոփոխություն մտցնելով մարդկանց կյանքում։ Աշխարհին մեր պարտքը վերադարձնելու այսպիսի հնարավորությունից օգտվելու հնարավորությունը չպետք է բաց թողնել», - նշել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին