«Ավրորա-2018»-ը տեղի կունենա «բացառիկ խորհրդանշական վայրում» - Mediamax.am

8089 դիտում

«Ավրորա-2018»-ը տեղի կունենա «բացառիկ խորհրդանշական վայրում»


Լուսանկարը` Ավրորա


Երեւան: Մեդիամաքս: Այս տարի «Ավրորա» արարողությունը տեղի է ունենալու «բացառիկ խորհրդանշական վայրում»:

Այդ մասին ասել է «Ավրորա» միջազգային նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը:

 

«Առաջին երկու տարիներին մենք կենտրոնացած աշխատում էինք աշխարհն «Ավրորային» մոտեցնելու համար։ Ամբողջ աշխարհից մենք հրավիրում էինք ականավոր անհատների եւ առաջնորդների՝ դառնալու «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ, մասնակցելու հայկական ժառանգությունն ու համընդհանուր մարդկային արժեքները համատեղող մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությանը, մարդկության ապագայի համար կարեւոր նշանակություն ունեցող հիմնախնդիրների շուրջ քննարկումներին։

 

«Այժմ՝ երրորդ տարում, «Ավրորայի» նախագծերն արդեն իսկ տարածվել են աշխարհի հինգ մայրցամաքներով, եւ այս տարվա մրցանակի շնորհման հանդիսավոր արարողությունը, որը տեղի է ունենալու չափազանց ինքնատիպ, մյուսներից տարբերվող եւ բացառիկ խորհրդանշական մի վայրում, արտացոլելու է համաշխարհային այդ ներկայությունը», - ասել է Ռուբեն Վարդանյանը։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին