Հրապարակվել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկը - Mediamax.am

11311 դիտում

Հրապարակվել է մարտի 1-ից դեղատոմսով դուրս գրվող դեղերի ցանկը


Լուսանկարը` https://ru.delfi.l


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ից Հայաստանում գրանցված հակավարակային (այդ թվում՝ հակաբիոտիկներ), հսկվող եւ հորմոն պարունակող դեղերը ձեռք բերելու համար անհրաժեշտ է բժշկական կազմակերպության կողմից տրված դեղատոմսի առկայություն՝ ըստ սահմանված կարգի:

Սահմանվել է դեղատոմսի 4 նոր ձեւաթուղթ՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, մեկանգամյա կամ բազմակի անգամ տրամադրվող դեղերի համար:

Նախարարությունում ընդգծել են, որ որեւէ այլ թղթի վրա գրված դեղատոմսով դեղի դուրսգրումն արգելվում է։

 

Ինչ վերաբերում է դեղատոմսի ժամկետներին, ապա թմրանյութեր ու հոգեմետ նյութեր պարունակող դեղերի դեղատոմսերն ուժի մեջ են 10 օր, իսկ մնացած դեղերն ու բազմակի դեղատոմսերը՝ 6 ամիս:

 

Միաժամանակ, մինչեւ 2018թ. դեկտեմբերի 31-ն ուժի մեջ են նախկին կարգով հաստատված դեղատոմսերի ձեւերը:

Հայաստանում գրանցված հակավարակային դեղերի ցանկը

Հայաստանում գրանցված հոգեմետ նյութ պարունակող դեղերի ցանկը

Հայաստանում գրանցված հորմոնային դեղերի ցանկը

Հայաստանում գրանցված առանց դեղատոմսի բաց թողնվող դեղերի  ցանկը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին