Լարիսա Հովհաննիսյանը ճանաչվել է «Երիտասարդ հայրենադարձ» - Mediamax.am

5930 դիտում

Լարիսա Հովհաննիսյանը ճանաչվել է «Երիտասարդ հայրենադարձ»


Լուսանկարը` «Դասավանդի՛ր, Հայաստան»


Երեւան: Մեդիամաքս: «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի ղեկավար Լարիսա Հովհաննիսյանը ճանաչվել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպված երիտասարդական մրցանակաբաշխության «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգի հաղթողը:

Սփյուռքի նախարարության ընտրությամբ մրցանակաբաշխության «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգի երրորդ եզրափակիչ փուլ էին անցել Լարիսա Հովհաննիսյանը եւ Հայաստանի հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ճանապարհ» ֆիլմաշարի հերոս Րաֆֆի Պետրոսյանը:

 

Փետրվարի 21-ին Լարիսա Հովհաննիսյանին մրցանակը hանձնեց Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

«Սպորտի եւ երիտասարդության նախարարությունը հրաշալի նախաձեռնությամբ է հանդես եկել: «Երիտասարդ հայրենադարձ» անվանակարգը սփյուռքահայ երիտասարդությանը ներկայացնում է Լարիսայի, Րաֆֆիի եւ նրանց նման հայրենիքը բացահայտած ու նրա խնդիրների լուծման գործում իրենց նպաստը բերած երիտասարդների օրինակը: Վստահ եմ, որ նրանց գործն ու կերպարը, հաջողված փորձը  հրաշալի ազդակ կդառնա հազարավոր սփյուռքահայ երիտասարդների համար», - ասել է Հրանուշ Հակոբյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին