2017թ. Հայաստանի քաղաքացիության համար դիմել է 1208 սիրիահայ - Mediamax.am

7466 դիտում

2017թ. Հայաստանի քաղաքացիության համար դիմել է 1208 սիրիահայ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: 2017 թվականին Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է 1208 սիրիահայ եւ 1433 լիբաբանահայ:

Այս տեղեկությունները ներկայացրել է ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանը՝ փետրվարի 23-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում կայացած Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստում:

 

Սիրիայում եւ Իրաքում տիրող իրավիճակի եւ հայ համայնքների խնդիրների մասին խոսել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Պապիկյանը:

 

Գնահատելով Իրաքում տիրող իրավիճակը, նա ասել է, որ հայ համայնքին շարունակում են անհանգստացնել անկայուն ու վտանգավոր վիճակը, դժվարին սոցիալական պայմանները:

 

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ծրագրի փորձագետ Կարինե Սիմոնյանը զեկուցեց սիրիահայերի տնտեսական ինտեգրման ուղղությամբ իրականացված ծրագրերի մասին, մասնավորապես, ներկայացրել է սիրիահայերի բիզնեսի կայացման ուղղությամբ կատարված աշխատանքները:

 

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը կարեւորել է սիրիահայերի ինտեգրմանն ուղղված տնտեսական, առողջապահական, կրթական եւ սոցիալական ծրագրերի շարունակականությունը: Նա շնորհակալություն է հայտնել գործընկեր կազմակերպություններին՝ հրավիրելով նրանց մարտի 6-ին մասնակցելու սիրիահայերի ձեռքի աշխատանքների ցուցահանդես-տոնավաճառին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին