Երեւանում տոնել են Արտավազդ Փելեշյանի 80-ամյակը - Mediamax.am

2874 դիտում

Երեւանում տոնել են Արտավազդ Փելեշյանի 80-ամյակը


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Փետրվարի 23-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում տոնել են ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանի 80-ամյակը:

Կինոարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի եւ երկարամյա նվիրումի, ինչպես նաեւ հայկական մշակույթն աշխարհում արժանավայել ներկայացնելու համար ՀՀ նախագահը կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանին պարգեւատրել է Պատվո շքանշանով:

Սերժ Սարգսյանը շնորհավորել է անվանի կինոռեժիսորին հոբելյանի առթիվ:

 

«Սիրելի՛ մաեստրո, տաղանդների երկունքը դժվարին է, ու նաեւ հեշտ չի լինում անցած ճանապարհը, բայց տաղանդները նաեւ նրանով են տաղանդավոր, որ կարողանում են հաղթահարել դժվարությունները, կարողանում են հաղթահարել կատաղի դիմադրությունը՝ շատ հաճախ արվեստագետ եւ կարծես թե` հարազատ մարդկանց դիմադրությունը:

«Արտավազդ Փելեշյան. աշխարհի սիմֆոնիա»

Դուք երջանիկ մարդ եք, Դուք կարողացել եք տասնամյակներ ծառայել Ձեր սիրած գործին, դրանով իսկ` հայ ժողովրդին, ասել է թե՝ Հայաստանին: Եվ այն համաժողովրդական սերը, որ կա Ձեր հանդեպ, գալիս է նաեւ նրանից, որ Դուք մեր ժողովրդին պարգեւել եք հպարտության բազմաթիվ պահեր: Ես ինձ շատ լավ էի զգում, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում մի ընթրիքի ժամանակ մեր երիտասարդները մոտենում էին մաեստրոյին, նրա հետ էին ցանկանում լուսանկարվել, չնայած այն հանգամանքին, որ այնտեղ ներկա էին նաեւ բազմաթիվ այլ աշխարհահռչակ գործիչներ: Սա, մաեստրո՛, արդեն այլ մոտեցում է, սա արդեն այլ հարթություն է:

Մենք Ձեզնից ընդամենը մեկ խնդրանք ունենք՝ շարունակեք ծառայել մեր ժողովրդին, որովհետեւ դրանից ավելի վսեմ գործ չկա, ու խնդրում եմ փոխանցեք Ձեր փորձը մեր երիտասարդներին, մենք դրա կարիքն ունենք»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին