Օդանավակայանից դեպի Երեւան տանող ճանապարհը կբարեկարգվի - Mediamax.am

7438 դիտում

Օդանավակայանից դեպի Երեւան տանող ճանապարհը կբարեկարգվի


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում ասել է, որ Երեւանում եւ Գյումրիում հարկավոր է սեղմ ժամկետներում բարեկարգման մի շարք աշխատանքներ կատարել։

Ֆինանսների նախարարին, քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահին հանձնարարվել է, իսկ Երեւանի քաղաքապետին` առաջարկվել մեկամսյա ժամկետում համատեղ մշակել «Զվարթնոց» օդանավակայանից դեպի Երեւան տանող ճանապարհի բարեկարգման, ճարտարապետական մոտեցումների, խորհրդանիշների տեղադրման միասնական լուծումներ, ինչպես նաեւ նախագծային փաստաթղթեր, այդ թվում՝ ակնկալվող ֆինանսական ծախսերը։

 

Գյումրու քաղաքապետին առաջարկվել է առավելագույնը երկամսյա ժամկետում «Կումայրի վերածնունդ» ներդրումային ֆոնդի հետ համատեղ ապահովել «Շիրակ» օդանավակայանից դեպի Գյումրի, Գյումրու հրապարակի հարակից տարածքի եւ դեպի Երեւան տանող ճանապարհների բարեկարգման, ինչպես նաեւ կանաչապատման աշխատանքների ավարտը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին