Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում նախարարների լուսաբանման ծավալը՝ 2018թ. փետրվար ամսվա արդյունքներով:
130 լրատվական կայքերի փետրվար ամսվա դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված նախարարների եռյակն է՝
1. ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյան ՝ 1062 հիշատակում:
2.ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյան՝ 929 հիշատակում:
3. ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյան՝ 570 հիշատակում:
Ամենաքիչ հիշատակված նախարարների եռյակն է.
1. ՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյան՝ 189 հիշատակում:
2.ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյան՝ 128 հիշատակում:
3. ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան՝ 74 հիշատակում:
Ներկայացված տվյալները վերաբերում են բացառապես հիշատակումների քանակին:
MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հրապարակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է ս.թ. փետրվարին:
Նախարար | Դրական | Չեզոք | Բացասական |
Էդվարդ Նալբանդյան | 280 | 32 | 0 |
Դավիթ Հարությունյան | 107 | 185 | 2 |
Վիգեն Սարգսյան | 91 | 57 | 20 |
Լևոն Մկրտչյան | 78 | 83 | 2 |
Արմեն Ամիրյան | 100 | 16 | 0 |
Արծվիկ Մինասյան | 66 | 48 | 0 |
Վարդան Արամյան | 69 | 44 | 0 |
Վահան Մարտիրոսյան | 71 | 32 | 1 |
Դավիթ Լոքյան | 48 | 50 | 0 |
Լեւոն Ալթունյան | 39 | 42 | 14 |
Իգնատի Առաքելյան | 71 | 14 | 0 |
Սուրեն Կարայան | 51 | 24 | 0 |
Աշոտ Մանուկյան | 55 | 17 | 0 |
Վլադիմիր Գասպարյան | 15 | 50 | 4 |
Դավիթ Տոնոյան | 55 | 13 | 0 |
Վաչե Գաբրիելյան | 22 | 39 | 0 |
Հրաչյա Ռոստոմյան | 29 | 23 | 1 |
Հրանուշ Հակոբյան | 28 | 5 | 0 |
Արտեմ Ասատրյան | 9 | 6 | 6 |
Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: