«Չկա ավելի շնորհակալ գործ, քան կրթելը»,- ասել է վարչապետը - Mediamax.am

2432 դիտում

«Չկա ավելի շնորհակալ գործ, քան կրթելը»,- ասել է վարչապետը


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բեյրութում այցելել է Հայկազյան համալսարան, հանդիպել դասախոսների եւ ուսանողների հետ:

Վարչապետը բարձր է գնահատել Հայկազյան համալսարանի կողմից հայագիտութան ոլորտում տարվող աշխատանքը՝ այն որակելով չափազանց կարեւոր եւ անհրաժեշտ:

«Բարի եկար Լիբանան». Մաս 4-րդ

«Շատ տպավորիչ է այստեղ՝ Բեյրութի կենտրոնում,  նման կրթական օջախ տեսնել՝ եւ´ հայկական,  եւ´ միջազգային, եւ´ տոլերանտ այլ մշակույթների նկատմամբ:  Չափազանց կարեւոր է եւ չափազանց ոգեւորիչ: Ցանկանում եմ ձեզ շնորհակալություն հայտնել՝ ձեր կատարած գործի համար եւ ուզում եմ, որ չհոգնեք, որովհետեւ չկա ավելի շնորհակալ գործ, քան կրթելը: Ամենամեծ կարիքը մենք ձեր մեջ ունենք եւ շնորհակալ ենք հայապահպանության ուղղությամբ ձեր նվիրված աշխատանքի համար»,- դիմելով համալսարանի անձնակազմին՝ ասել է Կարեն Կարապետյանը:

 

Անդրադառնալով Լիբանան այցի արդյունքներին՝ վարչապետն ասել է.

 

«Համոզված եմ, որ մենք որոշակի հետաքրքրություն ենք առաջացրել Լիբանանի բիզնես միջավայրում, բանկային միջավայրում, եւ մոտ ժամանակներս հետադարձ կապ կունենանք»:

 

Կարեն Կարապետյանն այցելել է նաեւ հայ հոգեւոր, մշակութային ամենանշանավոր օջախներից մեկը՝ Զմմառը՝ կարեւորելով վանքի գործունեությունն ազգային ինքնության պահպանման գործում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին