Արմեն Սարգսյանը հանդիպել է East-West Institute-ի անդամների հետ - Mediamax.am

4664 դիտում

Արմեն Սարգսյանը հանդիպել է East-West Institute-ի անդամների հետ


Լուսանկարը` EastWest


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանն Նյու-Յորքում հանդիպում է ունեցել Արեւելք-Արեւմուտք ինստիտուտ (East-West Institute) ոչ կառավարական կազմակերպության անդամների հետ:

«Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանում համատեղ ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր», - հայտնում են Արմեն Սարգսյանի գրասենյակից:

 

Այստեղ նշել են, որ Արեւելք-Արեւմուտք ինստիտուտ կազմակերպությունը հիմնադրվել է 1980 թվականին: Կազմակերպության գործունեության կիզակետում են ժամանակակից մարտահրավերները, որոնք խարխլում են կայունությունը տարբեր աշխարհամասերում:

 

Արմեն Սարգսյանը 2008 թվականից զբաղեցնում է ինստիտուտի փոխնախագահի պաշտոնը։

 

Ինստիտուտի պատվավոր նախագահներ եւ տնօրեններ են եղել Ֆինլանդիայի նախկին նախագահ Մարտի Ահտիսաարին, Ռումինիայի նախկին նախագահ Էմիլ Կոնստանտինեսկուն, Գերմանիայի նախկին փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Հանս Դիտրիխ Գենշերը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին