ՀՀ-ն առաջին անգամ մասնակցել է Լայպցիգի Գրքի տոնավաճառին - Mediamax.am

2956 դիտում

ՀՀ-ն առաջին անգամ մասնակցել է Լայպցիգի Գրքի տոնավաճառին


Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այս տարի առաջին անգամ Հայաստանը մասնակցել է մարտի 15-18-ը Գերմանիայի Լայպցիգ քաղաքում անցկացված ամենամյա Գրքի միջազգային տոնավաճառին:

ՀՀ ԱԳՆ-ում նշել են, որ հայկական տաղավարում ներկայացվել են հայ դասական եւ ժամանակակից գրողների, նկարիչների ստեղծագործություններ, հայոց պատմության վերաբերյալ հայ եւ օտարազգի հեղինակների աշխատանքներ:

 

Գերմանիայում Հայաստանի դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է տոնավաճառի գլխավոր տնօրեն Օլիվեր Ցիլլեի, ինչպես նաեւ տարբեր խոշոր հրատարակչությունների ղեկավարների հետ:

 

Կողմերը պատրաստակամություն են հայտնել ընդլայնելու տոնավաճառին Հայաստանի մասնակցությունը եւ այս ուղղությամբ ձեռք բերել մի շարք պայմանավորվածություններ:

 

Դեսպանը կարեւորել է նաեւ Երեւանում Գյոթեի կենտրոնի բացումը՝ Հայաստանում գերմաներենի տարածման, գերմաներեն լեզվով հայ գրականությունն ընթերցողին հասանելի դարձնելու հարցերում:

Լայպցիգի Գրքի միջազգային տոնավաճառն իր մասշտաբներով երկրորդն է Գերմանիայում՝ Ֆրանկֆուրտի Գրքի տոնավաճառից հետո: Այն սկիզբ է առել 17-րդ դարում, ընդունում է ավելի քան 200 000 այցելուի:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին