«Ավրորա»-ն հավաքագրում է կամավորներին - Mediamax.am

4706 դիտում

«Ավրորա»-ն հավաքագրում է կամավորներին


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն սկսում է կամավորների հայտերի ընդունումը՝ 2018թ. հունիսի 8-10-ը կայանալիք «Ավրորա» մրցանակի շնորհման արարողության եւ ուղեկցող միջոցառումների կազմակերպման համար։

«Մենք փնտրում ենք պատասխանատու եւ եռանդուն անհատների, ովքեր ցանկանում են իրենց ներդրումն ունենալ մարդասիրության գործում եւ անմոռանալի փորձ ձեռք բերել Հայաստանում անցկացվող կարեւոր միջազգային միջոցառման ընթացքում», - ասված է հաղորդագրության մեջ:

 

Կամավորների ընտրական փուլին կարելի է մասնակցել՝ լրացնելով առցանց հայտադիմումը մինչեւ 2018թ. ապրիլի 8-ը:

 

Ընտրության վերջնական արդյունքները հայտնի կդառնան 2018թ. մայիսի 8-ին:

 

Հավելյալ տեղեկությունների համար կարելի է դիմել Մարիա Ալոյանին (hեռ: +374 55 220147, էլ. փոստ. m.aloyan@auroraprize.com):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին