ՀԲ-ն գոհ է Հիդրոմետ ծառայության վերազինման արդյունքներից - Mediamax.am

3074 դիտում

ՀԲ-ն գոհ է Հիդրոմետ ծառայության վերազինման արդյունքներից


Լուսանկարը` ԱԻՆ


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը:

ԱԻՆ-ում նշել են, որ քննարկվել են ՀԲ աջակցությամբ ԱԻՆ Հիդրոօդերեւութաբանական եւ Սեյսմիկ պաշտպանության ծառայություններում իրականացված աշխատանքները:

 

ԱԻՆ Հիդրոօդերեւութաբանության եւ մթնոլորտային երեւույթների վրա ակտիվ ներգործության ծառայությունում ՀԲ փորձագիտական խմբի ներկայացրած ճանապարհային քարտեզի հիման վրա իրականացվում է տեխնիկական ծառայության վերազինում, կառավարման համակարգի բարելավում, կադրերի վերապատրաստում: Արդիականացման արդյունքում էականորեն բարելավվել է Հիդրոմետ ծառայության շահառուներին տրամադրվող ծառայությունների որակը:

 

Դավիթ Տոնոյանը շեշտել է, որ Հիդրոմետ ծառայության դերակատարումը աղետների ռիսկի նվազեցման ոլորտում չափազանց կարեւոր է, քանի որ ճիշտ կանխատեսումները ապահովում են գյուղատնտեսության ոլորտի անխափան ֆունկցիոնալությունը:

 

Մշակվել են նաեւ հանրապետության «Սեյսմիկ վտանգի» եւ «Սեյսմիկ գոտիավորման» քարտեզներ, որոնցում ներառված է երկրի յուրաքանչյուր համայնքի սեյսմիկ վտանգի մանրամասն նկարագիրը: Քարտեզները հնարավորություն կտան թարմացնելու կառուցապատման նորմերը եւ ցանկացած վայրում կառուցապատում իրականացնելիս հստակ հաշվարկել սեյսմիկ ռիսկերը:

 

ՀԲ պատվիրակությունը գոհունակություն է հայտնել իրականացված համատեղ աշխատանքների արդյունքների վերաբերյալ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին