Հայաստանի ՏՏ ոլորտը հսկայական ներուժ ունի, ասել է Արմեն Սարգսյանը - Mediamax.am

4632 դիտում

Հայաստանի ՏՏ ոլորտը հսկայական ներուժ ունի, ասել է Արմեն Սարգսյանը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանը Կալիֆորնիայում հանդիպել է Սիլիկոնյա հովտի տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների շուրջ 200 ներկայացուցիչների հետ, որոնց շարքում մեծ թիվ էին կազմում հայ մասնագետները։

Զրույցն ընթացել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման միտումների ու մարտահրավերների շուրջ, հաղորդում է Արմեն Սարգսյանի գրասենյակը:

 

Նա ասել է, որ Հայաստանի ՏՏ ոլորտում առկա է հսկայական ներուժ, որի ճիշտ ուղղորդումը կնպաստի երկրի տնտեսական զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանն ու ներդրումների ներգրավմանը:

 

Արմեն Սարգսյանը պատասխանել է հանդիպման մասնակիցների հարցերին, որոնք, մասնավորապես, վերաբերվում էին ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, հարեւան երկրների հետ հարաբերություններին, ֆունդամենտալ գիտության զարգացմանը, կառավարման ոլորտում թափանցիկության ապահովմանը, երիտասարդ մասնագետների հայրենադարձությանը, գենդերային հավասարությանը։

 

Արմեն Սարգսյանը առանձին հանդիպում է ունեցել նաեւ Սինոպսիս ընկերության նախագահ Չի Ֆուն Չանի հետ, որի ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեությանը եւ հեռանկարներին վերաբերող հարցեր։

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին