Երեւան-Տվեր ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է երկու մարդ - Mediamax.am

3360 դիտում

Երեւան-Տվեր ավտոբուսի վթարի հետեւանքով զոհվել է երկու մարդ


Լուսանկարը` ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն


Երեւան: Մեդիամաքս: ՌԴ Վորոնեժի մարզի Պավլովսկի շրջանում այսօր՝ ժամը 9։00-9։30-ի սահմաններում, Երեւան-Տվեր ուղղությունը սպասարկող «Մերսեդես» մակնիշի ավտոբուսը բախվել է բեռնատարին։

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ ավտոբուսում եղել է 48 ուղեւոր եւ 2 վարորդ։

 

Վթարի հետեւանքով կա 2 զոհ, որից մեկը բեռնատարի վարորդն է։

 

Չտուժած ուղեւորները տեղավորվել են Պավլովսկի շրջանի Как дома հյուրանոցում:

 

Ավտոբուսը պատկանում է կանոնավոր ուղեւորափոխադրում իրականացնող, մրցույթում հաղթած «Ման Տուր» ընկերությանը:

 

Վթարի պատճառներն ու մյուս մանրամասները ճշտվում են։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին