Երեւանում կհիմնվի «Ֆրանկոֆոնիայի ավան» - Mediamax.am

4292 դիտում

Երեւանում կհիմնվի «Ֆրանկոֆոնիայի ավան»


Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի կենտրոնում նախատեսվում է ստեղծել «Ֆրանկոֆոնիայի ավան»։

Այս մասին այսօր հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Երեւանում՝ Ֆրանկոֆոնիայի Խորհրդարանական վեհաժողովի քաղաքական կոմիտեի նիստի բացմանը:

 

Անդրադառնալով 2018թ. հոկտեմբերի 11-12-ին կայանալիք Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հյուրընկալմանը՝ նախարարն ասել է, որ կարեւորագույն միջոցառումներից մեկը Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի կազմակերպումն է:

 

«Մենք մեծ կարեւորություն ենք տալիս ֆրանկոֆոն ձեռնարկությունների եւ մասնագիտական, ինստիտուցիոնալ ցանցերի համախմբմանը տնտեսական կապերը խթանելու եւ գործարար միջավայրը բարելավելու տեսանկյունից: Մեր նպատակն է գագաթաժողովի ժամանակ հիմնել ֆրանկոֆոն գործարարների ցանց»,- ասել է Էդվարդ Նալբանդյանը:

 

Գագաթաժողովը կանցնի «Ապրել միասին» խորագրով:

 

«Մենք համոզված ենք, որ «Ապրելով միասին»՝ հարգելով այն մարդասիրական արժեքները, որ մենք կիսում ենք, հնարավոր է նպաստել մեր հասարակությունների միասնության առավել ամրապնդմանը եւ ֆրանկոֆոն տարածքում խաղաղությանը եւ բարօրությանը»,- նշել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին