Վատիկանի այգիներում տեղադրվել է Գրիգոր Նարեկացու արձանը - Mediamax.am

8392 դիտում

Վատիկանի այգիներում տեղադրվել է Գրիգոր Նարեկացու արձանը



Երեւան: Մեդիամաքս: Այսօր Վատիկանի այգիներում ավարտվել են Չեխիայում ձուլված Գրիգոր Նարեկացու 2 մետրանոց բրոնզե արձանի տեղադրման աշխատանքները:

 

Այդ մասին այսօր հայտնել է Վատիկանում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը:

 

Նա հիշեցրել է, որ 2016 թվականի հունիսին Հռոմի պապ Ֆրանցիսկոսի Հայաստան այցի շրջանակներում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Սրբազան Քահանայապետին նվիրեց Գրիգոր Նարեկացու արձանի մանրակերտը՝ որպես առաջին քրիստոնյա երկիր Պապի ուխտագնացության խորհրդանիշ:

 

«Արձանը նվիրելիս նախագահ Սարգսյանը հույս հայտնեց, որ դրա մեծ տարբերակն ապագայում կտեղադրվի Վատիկանում: Պապը հավանեց արձանն ու տվեց իր համաձայնությունը:

 

Կարճ ժամանակ անց ստեղծագործական թիմը՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ, Նարեկացու արձանի հեղինակ Դավիթ Երեւանցու գլխավորությամբ գործի անցավ: Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը եւ ծրագրի ղեկավար Վարդան Կարապետյանն ակտիվորեն ներգրավվեցին արձանի ստեղծման աշխատանքներում, իսկ ընկերս՝ Արթուր Ջանիբեկյանը, ով, ի դեպ, աշխարհում Նարեկի տարածման իսկական նվիրյալ է, միացավ ինձ` դառնալով արձանի երկրորդ բարերարը», - ասել է Միքայել Մինասյանը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին