Բեյրութում բացվել է Երեւանին նվիրված լուսանկարների ցուցահանդես - Mediamax.am

1895 դիտում

Բեյրութում բացվել է Երեւանին նվիրված լուսանկարների ցուցահանդես


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի հիմնադրման 2800-ամյա հոբելյանի առթիվ Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում բացվել է «Երեւանը` երեք հանրապետությունների մայրաքաղաք» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը:

Ցուցահանդեսում ներկայացված են շուրջ 100 լուսանկարներ, որտեղ պատկերված է 19-րդ դարի վերջի եւ 20-րդ դարասկզբի, խորհրդային շրջանի, նաեւ ներկայիս Երեւանը:

 

Երեւանի պատմության թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի խոսքով՝ ցուցահանդեսը Երեւանը ճանաչելու, նաեւ հիանալու յուրովի հնարավորություն է:

 

«Սա մի յուրօրինակ ճամփորդություն է ժամանակի մեջ, որը թույլ է տալիս լինել հին Երեւանի գողտրիկ ու նեղ փողոցներում եւ թաղերում, տեսնել քաղաքի կառուցապատումը խորհրդային շրջանում եւ հիանալ Հայաստանի մայրաքաղաքի տեսքն ամբողջացնող ժամանակակից կառույցներով: Համոզված եմ, որ այս ցուցահանդեսը շատերիդ կստիպի, որ անձամբ այցելեք մեր սիրելի քաղաք ու վայելեք այն ջերմությունն ու հմայքը, որ ունի 2800-ամյա Երեւանը»,- ասել է Արմինե Սարգսյանը:

 

Ցուցահանդեսը կգործի մինչեւ մարտի 31-ը:

 

Երեւանի քաղաքապետարանում նշել են, որ Երեւան քաղաքի պատմության եւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարանները ծրագրել են լուսանկարների շրջիկ ցուցահանդեսներ կազմակերպել նաեւ Սփյուռքի հայաշատ այլ քաղաքներում, Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում եւ Հայաստանի մարզերում:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին