Արմենիկումի հարցով «անաչառ եւ օբյեկտիվ որոշում կկայացվի» - Mediamax.am

1776 դիտում

Արմենիկումի հարցով «անաչառ եւ օբյեկտիվ որոշում կկայացվի»


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կայացել է ինֆեկցիոն ծառայության ոլորտի բժշկական օգնությունն ու ծառայությունն առավել արդյունավետ դարձնելու եւ կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խմբի առաջին քննարկումը:

«Նման ձեւաչափով խնդրի դիտարկման առիթը հանդիսացել է Արմենիկում դեղով հիվանդների բուժման արդյունավետության բարձրացումը։

 

ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը նշել է, որ հաջորդ հանդիպման ժամանակ ծրագրի ղեկավարները կներկայացնեն տարեկան 188 մլն դրամ բյուջեի շրջանակում իրականացված աշխատանքները, այդ թվում` 150 հիվանդի բուժման արդյունքներն ու արդյունավետությունը: Զեկույցի քննարկման արդյունքում, գնահատելով ծրագրի արդյունավետությունը,  անաչառ եւ օբյեկտիվ որոշում կկայացվի», - ասված է նախարարության հաղորդագրության մեջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին