ԱՄՆ Խաղաղության կորպուսը Հայաստանում 42 նոր կամավոր ունի - Mediamax.am

6509 դիտում

ԱՄՆ Խաղաղության կորպուսը Հայաստանում 42 նոր կամավոր ունի


Լուսանկարը` ԱՄՆ Խաղաղության կորպուս

Լուսանկարը` ԱՄՆ Խաղաղության կորպուս

Լուսանկարը` ԱՄՆ Խաղաղության կորպուս

Լուսանկարը` ԱՄՆ Խաղաղության կորպուս

Լուսանկարը` ԱՄՆ Խաղաղության կորպուս

Լուսանկարը` ԱՄՆ Խաղաղության կորպուս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստան է ժամանել ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորների 26-րդ խումբը՝ բաղկացած 42 ամերիկացի կամավորներից:

Խաղաղության կորպուսում նշել են, որ ներկայում Հայաստանում ապրում եւ աշխատում է 74 կամավոր, որոնց կմիանան 42 նորեկները։

 

Կամավորները Հայաստան են ժամանել երկու տարի ժամկետով՝ տարբեր գյուղերում եւ քաղաքներում որպես անգլերենի ուսուցիչներ եւ հասարակական կազմակերպություններում աշխատելու նպատակով:

 

Մինչ Հայաստան ժամանելը կամավորները հասցրել են սովորել հայոց այբուբենը եւ հաղորդակցվելու համար անհրաժեշտ որոշ տարրական բառեր եւ արտահայտություններ:

 

Իրենց ծառայությունը սկսելուց առաջ կամավորները կմասնակցեն եռամսյա նախապատրաստական դասընթացի, որի ընթացքում կսովորեն հայոց մշակույթն ու լեզուն, ինչպես նաեւ ձեռք կբերեն մասնագիտական հմտություններ: Այդ երեք ամիսների ընթացքում նրանք կապրեն Արարատի մարզում՝ հայ ընտանիքներում:

 

Դասընթացն ավարտելուց հետո տեղի կունենա կամավորների երդման հանդիսավոր արարողությունը, եւ նրանք կմեկնեն Հայաստանի տարբեր գյուղեր եւ քաղաքներ՝ ապրելու եւ ծառայելու հայ համայնքներում:

 

«ԱՄՆ Խաղաղության կորպուսը» ստեղծվել է 1961-ին Ջոն Ֆ. Քենեդիի կողմից` աշխարհում խաղաղություն եւ ընկերություն ամրապնդելու նպատակով:

 

Հայաստանում Խաղաղության կորպուսը գործում է 1992-ից՝ Հայաստանի կառավարության հրավերով: Մինչ օրս Հայաստանում ծառայել է ավելի քանի 1000 կամավոր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին