Մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի ավարտական փուլը - Mediamax.am

2732 դիտում

Մեկնարկել է «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» ծրագրի ավարտական փուլը


Լուսանկարը` Երեւանի քաղաքապետարան


Երեւան: Մեդիամաքս: Մեկնարկել է Երեւանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի նախաձեռնած «Ես եմ իմ քաղաքի զբոսավարը» երիտասարդական-կամավորական ծրագրի ավարտական փուլը:

Մայրաքաղաքում զբոսաշրջության գարնանային տարեշրջանի ընթացքում երիտասարդ կամավորները մասնակցել են արդեն ավանդական դարձած ծրագրին, որի նպատակն է տեղեկատվական աջակցություն ցուցաբերել այս օրերին Երեւան ժամանող զբոսաշրջիկներին:

 

Մարտի 21-ից 23-ը նրանք իրանցի զբոսաշրջիկներին բաժանել են երկլեզու՝ պարսկերեն եւ անգլերեն քարտեզներ, պարզաբանումներ տվել նրանց հետաքրքրող հարցերի վերաբերյալ, տեղեկություններ հաղորդել Երեւանի եւ նրա տեսարժան վայրերի մասին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին