Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպանության ռազմական եւ ռազմաօդային կցորդ Եվգենի Բուլավինցեւին:
ԱԻՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են արտակարգ իրավիճակների ոլորտում հայ-ռուսական համագործակցության խորացման եւ ընդլայնման ուղիները՝ Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնի կարողությունների հզորացման միջոցով:
Կողմերը քննարկել են տեխնիկական աջակցության եւ վերազինման գործընթացը, փորձի փոխանակման եւ կադրերի վերապատրաստման հնարավորությունները:
Հայ-ռուսական հումանիտար արձագանքման կենտրոնը հնարավորություն է ընձեռում բարձրացնել դիմակայունությունը մարդածին եւ բնական աղետներին ոչ միայն Հայաստանում, այլեւ տարածաշրջանային մակարդակով:
Կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ ԱԻՆ աշխատակազմի փրկարար ծառայության եւ Հայաստանում տեղակայված ՌԴ 102-րդ ռազմաբազայի, ինչպես նաեւ՝ Հայաստանում տեղակայված Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության վարչության միջեւ 2017թ. ստորագրված համագործակցության պլաններին:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: